Զելենսկին հայտարարել Է երրորդ փուլի մասին
Մայիսի 25-ին տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում:
«Խնդիրն այն է, որ ազատ արձակվեն բացարձակապես բոլոր նրանք, ովքեր ներկայումս պահվում են Ռուսաստանում։ Սա հետախուզական գործակալությունների, դիվանագետների և ամբողջ պետության համատեղ ջանք է», - ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ երկու օրվա ընթացքում արդեն ազատ է արձակվել 697 ուկրաինացի։ Փոխանակումը տեղի է ունեցել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման մասին՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՀՕՊ համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ները
ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 5 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Մոսկ...
ԱՄՆ-ն մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում
Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում: Այս մասին Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայաց...
Հայտնի է՝ Իսրայելը Գազայի հատվածում որքան հատված է վերահսկում
Իսրայելական բանակը փաստացի վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 77%-ը: Այս մասին հայտնել են Պաղեստինի կառավարության մամու...
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
ՀՀ ՊՆ--ից հայտնում են. «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ս...