ԱՄՆ-ն մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում
Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում: Այս մասին Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը։
Նա պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության ժամանակ։
Հիշեցնենք՝ Թրամփը նախկինում պնդել էր, որ Ռուսաստանը, իբրև, Միացյալ Նահանգներից գողացել է «սուպեր-դուպեր հրթիռի» նախագծերը։ Սրան ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի իր սեփական գերազանց հրթիռը, որը աշխարհում անալոգ չունի։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտարարել Է երրորդ փուլի մասին
Մայիսի 25-ին տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման երրորդ փուլը: Այս մասին հայտարարել...
ՌԴ ՀՕՊ համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ները
ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 5 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Մոսկ...
Հայտնի է՝ Իսրայելը Գազայի հատվածում որքան հատված է վերահսկում
Իսրայելական բանակը փաստացի վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 77%-ը: Այս մասին հայտնել են Պաղեստինի կառավարության մամու...
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
ՀՀ ՊՆ--ից հայտնում են. «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ս...