Իսրայելը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանին. Axios
Իսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին գրում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե ինչու նման հարվածի պատուհանը կարող է արագ փակվել:
Հավելենք, որ հնարավոր հարվածի մասին քննարկումները սկսվել են վերջին օրերին, երբ իսրայելական հետախուզությունը սկսել է կասկածել ամերիկա-իրանական խորհրդակցությունների հաջող արդյունքի վրա, պորտալին հայտնել են աղբյուրները: Ինչպես գրում է պորտալը, եթե հարձակում լինի, դա միանվագ չի լինի. Իսրայելը նախատեսում է ռազմական արշավ իրականացնել առնվազն մեկ շաբաթով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
ՀՀ ՊՆ--ից հայտնում են. «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ս...
Զելենսկին հայտարարել Է երրորդ փուլի մասին
Մայիսի 25-ին տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման երրորդ փուլը: Այս մասին հայտարարել...
ԱՄՆ-ն մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում
Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում: Այս մասին Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայաց...