Աշխարհը լուռ է, հանգստանում է, իսկ պատերազմը շարունակվում է․ Զելենսկի
Ռուսաստանի յուրաքանչյուր գրոհ Ուկրաինայի վրա նոր պատժամիջոցների համար բավարար պատճառ է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է ստիպել մտածել պատերազմի ավարտի մասին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։
Ըստ Զելենսկու, այսօր փրկարարներն աշխատել են ավելի քան 30 ուկրաինական քաղաքներում և գյուղերում՝ ռուսաստանյան զանգվածային հարվածից հետո։ Ռուսաստանյան հարվածների թիրախ են դարձել Կիևը և մարզը, Ժիտոմիրի, Խմելնիցկիի, Տերնոպոլի, Չեռնիգովի, Սումիի, Օդեսայի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Խարկովի և Չերկասիի մարզերը։
«Աշխարհը կարող է հանգստյան օրեր անցկացնել, բայց պատերազմը շարունակվում է՝ անկախ հանգստյան և աշխատանքային օրերից։ Դա չի կարելի անտեսել։ Ամերիկայի լռությունը, աշխարհում մյուսների լռությունը միայն խրախուսում են Պուտինին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ նրա, «առանց ռուսաստանյան ղեկավարության վրա ուժեղ ճնշման հնարավոր չէ դադարեցնել Մոսկվայի այս դաժանությունը»։ Նա ԱՄՆ-ին, Եվրոպային և այլ երկրների կոչ է արել ճնշում գործադրել ՌԴ-ի վրա։
«Վճռականությունն այժմ նշանակություն ունի՝ Միացյալ Նահանգների վճռականությունը, եվրոպական երկրների վճռականությունը, աշխարհում բոլոր նրանց վճռականությունը, ովքեր խաղաղություն են ուզում։ Աշխարհը գիտի ռուսաստանյան տնտեսության բոլոր թուլությունները։ Պատերազմը դադարեցնել հնարավոր է, բայց բացառապես Ռուսաստանի վրա անհրաժեշտ ուժգնության ճնշման շնորհիվ։ Պուտինին պետք է ստիպել մտածել ոչ թե հրթիռների արձակման, այլ պատերազմի ավարտի մասին»,- կարծում է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Բաքվում՝ Ալիևի հետ հանդիպելուց հետո, Ուկրաինայի ԱԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնու...