Թրամփի հայտարարությունները սխալ տպավորություններ են ստեղծում․ Գերմանիայի ԱԳ նախարար
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են մշակում և կարող են դրանք ընդունել՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հակառակ հայտարարություններին։ Նման գնահատականով է հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ZDF հեռուստաալիքի եթերում։
Նա ուշադրությունը սևեռել է մայիսի 20-ին Թրամփի արած հայտարարություններին, թե ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանի։
«Սա սխալ տպավորություն է։ Ամերիկյան Սենատում կա պատժամիջոցների մեծ փաթեթ, դրա մասին օրինագիծ։ Դրան արդեն աջակցել են Սենատի գրեթե 80 գործընկերներ։ Ամերիկան նույնպես կգործի։ Դա հստակ է ասված։ Այժմ անհրաժեշտ է ռազմավարական համբերություն։ Մենք պետք է հստակություն պահպանենք այս հարցում։
ԱՄՆ-ում պատրաստվում է պատժամիջոցների ընդարձակ փաթեթ։ Այժմ այն կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը։ Իհարկե, այն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե անցնի այդ քննարկումները։ Բայց, դատելով այն ամենից, ինչ ես լսում եմ, դա տեղի կունենա», - պնդել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Զախարովան՝ Երևանում հակառուսական պաստառներով տեղի ունեցած ակցիայի մասին
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...