ԱՄՆ-ն ընդունել է Թրամփին Կատարի կողմից նվիրված Boeing 747 ինքնաթիռը
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Կատարից ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի նվերը՝ Boeing 747 ինքնաթիռը, որը նա ստացել է ռազմաօդային ուժերի թիվ մեկ ինքնաթիռի կարգավիճակում օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վայակոչելով Պենտագոնին։
Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փառնելը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը «կաշխատի ապահովել, որ ինքնաթիռում ձեռնարկվեն պատշաճ անվտանգության միջոցառումներ», որպեսզի այն անվտանգ լինի ԱՄՆ նախագահի համար:
Նա հավելել է, որ ինքնաթիռն ընդունվել է «բոլոր դաշնային կանոններին և կարգադրություններին համապատասխան»։
Հիշեցնենք, որ «թռչող պալատի» մասին, որը Կատարը որոշեց նվիրել ԱՄՆ նախագահին, հայտնի դարձավ դեռևս Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի շրջագայությունից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...