Իրանն ԱՄՆ-ից առաջարկ է ստացել
Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել անցկացնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար բանակցությունների հինգերորդ փուլ։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մենք ստացել ենք Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկ, որը ներկայումս քննարկվում է», - ասել է Ղարիբաբադին։
Երկրների միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Մասկատում՝ օմանյան կողմի միջնորդությամբ։ Բանակցությունները վերսկսվել են երկշաբաթյա ընդմիջումից հետո։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Իտալիայի Հռոմում՝ ապրիլի 19-ին։
Այս հանդիպումներում քննարկվել է Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից լիակատար հրաժարման հարցը՝ պատժամիջոցների վերացման դիմաց, միաժամանակ պահպանելով Թեհրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...