Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջնորդների հեռախոսազանգը
Ուկրաինան դուրս չի բերի զորքերն իր տարածքների մի մասից և չի ընդունի Ռուսաստանի վերջնագրերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում նրան խնդրել եմ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չկայացնել առանց Ուկրաինայի»,-ասել է նա։
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, հուշագիր կստորագրի Ռուսաստանի հետ, որը կհանգեցնի պատերազմի դադարեցման համաձայնագրի:
Կիևը կսպասի հուշագրի ռուսերեն տարբերակին, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է: Այն տևել է 2 ժամ: Պուտինը անկեղծ և բովանդակալից է անվանել Թրամփի հետ հեռախոսազրույցը: ՌԴ նախագահը նշել է՝ խաղաղության պայմանագրի հուշագիրն ինչ պետք է պարունակի
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը ևս հայտարարություն է արել:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...