Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է. ՌԴ նախագահը մեկնաբանել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է: Այն տևել է 2 ժամ:
Վլադիմիր Պուտինը անկեղծ և բովանդակալից է անվանել Թրամփի հետ հեռախոսազրույցը:
Պուտինը հայտարարել է. «Ռուսաստանը կողմ է մարտական գործողությունների դադարեցմանը, սակայն անհրաժեշտ է մշակել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։
Պատրաստ ենք աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը ներառում է նաև հրադադարի ռեժիմի կնքում։
Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։
Հաղորդվում է, որ Թրամփը զրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի տեսլականը հստակ է․ Միրզոյան
Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում․ այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամ...
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը՝ թույլ տալով, որ ջուր հոսի դեպի Պակիստան:Դա տեղի է ունեցել հրադադարի...
Ովքեր են «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել Սերգեյ Լավրովին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն Հայաստանում է։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ փոխարտգործնախարար...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...