Արմեն Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում անցկացված Միջազգային երկխոսության համաժողովում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի մասին քննարկում չկա։ Գրիգորյանի խոսքերը մեջբերում է Irna իրանական լրատվական գործակալությունը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։
«Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում»։ Բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան և նպաստել զարգացմանը»,-ասել է Գրիգորյանը։
Նա նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և այն ներկայացրել որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...