Ամենակարևորը մեր երկրի դիրքորոշումն է. Զախարովա
Ռուսաստանը գործում է համակարգված՝ Ուկրաինական կարգավորման հարցերում իր դիրքորոշման հունով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Կիևն ընդհակառակը` անընդհատ փոխում է իր դիրքորոշումը։
«Ամենակարևորը մեր երկրի դիրքորոշումն է, որը հստակ արտահայտել է ՌԴ նախագահը 2024 թվականի հունիսի 14-ին։ Եվ տեսեք, թե որքան համակարգային, որքան սկզբունքային և որքան տրամաբանորեն է գործում մեր երկիրն այդ սկզբունքների հունով։ Եվ տեսեք, թե քանի անգամ է իր դիրքորոշումը փոխել Կիևի ռեժիմը։
Նույնիսկ ստամբուլյան բանակցություններից երևում էր․ առավոտյան մի բան էին ասում, երեկոյան՝ ուրիշ բան, հաջորդ առավոտ՝ երրորդ բանը, և այդպես շարունակ»,-ասել է Զախարովան:
Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է ցուցաբերում՝ հիմնված միջազգային իրավունքի, երկրի շահերի և, ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա:
2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերի Ռուսաստանի նոր շրջանների՝ ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ամբողջ տարածքից, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբեր...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ից և Ադրբեջանից. Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...