Թուրքիան Սև ծովում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սև ծովում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին, որը 30 մլրդ դոլար գնահատված արժեքով վառելիք է պարունակում:
«49 օր հորատումից և փորձարկումներից հետո լավ լուր ստացանք. Սև ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերվել։ Ծավալը՝ 75 մլրդ խմ, տնտեսական արժեքը՝ 30 մլրդ դոլար։ Այդ ծավալը կբավականացնի ամբողջ Թուրքիայում մեր բնակարանների մատակարարման համար 3,5 տարվա ընթացքում»,- նշել Է նա։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ այժմ Սև ծովի գազային հանքավայրերը գազով ապահովում են 4 միլիոն բնակարան՝ 9,5 միլիարդ խորանարդ մետր գազի հաշվին: Մինչև 2028 թվականը նախատեսվում է ցուցանիշը քառապատկել, հայտնել Է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Տրանսպորպային օտարման գործընթացում փոփոխություններ կլինեն
Առնվազն 8-10 գործողության շրջանակում անձը հնարավորություն կունենա օտարել իր տրնասպորտայի միջոցը, լինի դա նվիրատվություն,...
Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքը կբարձրացվի
Հայաստանում կրկին կբարձրացվի ներկրվող ցեմենտի մաքսատուրքը։ ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 դեմ, 21...
7 տարում ՀՀ վերադարձվել է ավելի քան 500 միլիոն դոլար. Ալեն Սիմոնյան
2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216...
49.5 մլն դրամ տուգանք՝ վարձու աշխատողի չձևակերպման համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի...