Քաղաքականություն
Թբիլիսիում կա պայթյունների սպառնալիք. Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին՝ տեղեկացնելով Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների սպառնալիքի մասին:
Նշված են հետևյալ վայրերը՝ East Point առևտրի կենտրոն, Ալեքսանդր Թվալչրելիձե փողոց, Galleria Tbilisi, Ռուսթավելի պողոտա, Tbilisi Shopping Area, Աղմաշենեբելի ծառուղի 16 հասցե:
Աշխատակիցներին խորհուրդ է տրվել խուսափել նշված վայրերից մինչև հետագա ծանուցումը։
Վրաստանի ՆԳՆ-ն և Պետական անվտանգության ծառայությունը դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Սա ԱՄՆ դեսպանատան երկրորդ նախազգուշացումն է այս տարվա ընթացքում։

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ինչու 3 տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակվելու․ ԿԸՀ հայտարարություն է տարածել
Ալիևի ուղերձը` Թրամփին
5.0