ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես հասկանում եմ՝ մեծաքանակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես, հյուսիսային մեր հարևանի՝ ՌԴ կողմից»,- հայտարարել է Սիմոնյանը
Սիմոնյանը ավելացրել է, որ ՀՀ հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ. «Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ, օրինակ, ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, հաճախ հեռու-հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով, փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել, և դա, ասեմ, զգուշացնեմ՝ 2026թ․ ավելի է ակտիվանալու։ Եվ չեմ վախենում բարձրաձայնելուց՝ դա հակառակ ազդեցությունն է ունենալու, և ձեր ասած X վարկանիշը, որ ունի իշխանությունը, կրկնապատկելու է»։
Հեղաշրջման վտանգի մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Ես որևէ մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև վստահում եմ ՀՀ ժողովրդին»։ Նա նշել է, թե սրանք սոսկ խոսքեր չեն, ասում է՝ փորձի վրա հենվելով. «2020թ. պատերազմի օրվանից սկսած՝ իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից ու կողմերից եղել է գերկարևոր նպատակ»։
Հարցին՝ ինչու է վարչապետն անցանկալի ռուսական կողմերի համար, Սիմոնյան ասել է. «Մեզ հակառակն են ասում մեր գործընկերները»։
Այդ դեպքում ինչու՞ են խոսում իշխանափոխության մասին, նա ասել է. «Շատ վատ օրինակ կա՝ ետխորհրդային տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, և դա վատ օրինակ է։ Եվ երկրորդ՝ ՀՀ-ն, պատմական իրադարձությունների բերումով, իր պետականության և անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում, ինչը, բնականաբար, ոչ բոլորին է դուր գալիս, որովհետև ՀՀ-ն պետք է միշտ ինչ-որ կենտրոնից կախված լինի, պետք է որևէ դեմքով մեծ եղբայր ունենա և նայի ու մտածի՝ մեծ եղբայրը կամ գերտերությունը եթե չլինի, կուտեն, կուլ կտա»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...