Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում է գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ։
«Քննարկում ունեցել ենք, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ՝ աշխատանքի անցնելու վերաբերյալ, խնդրել է, որ մենք, որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը»,- լրագրողնեոի հետ զրույցում հայտարարել է Գրիգորյանը։
Նա ասել է, որ համոզել է իր թիմակցին՝ մանդատը վայր դնելն այս պահին ճիշտ չէ, բայց, ի վերջո, եկել են այն համոզման, որ պետք է վայր դնի մանդատը։
«Այդ ժամանակ մենք դա ընկալել ենք որպես անձնական խնդիր, որը հարգել ենք, դրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետն արձանագրություն է կազմել ու ուղարկել ԸԸՀ ու այդ պահից ի վեր՝ ինքը համարվում է մանդատ չունեցող անձ։ Դրանից հետո, պարզվում է, մեր ընկերը փոշմանել է ու դիմել է, որ մանդատը հետ վերցնի, որի իրավասությունը քաղաքապետը չունի։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, չենք կարող հասկանալ՝ պատճառն ինչումն է»,- մանրամասնել է Մարտուն Գրիգորյանը։
Կարեն Բադալյանը տեղեկացրել է նաև, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։
«Հետո տեղեկանում ենք՝ դատական հայց է ներկայացրել, որ իր մանդատը վերականգնվի»,- նշել է պատգամավորը։
Գրիգորյանը ենթադրում է, որ ՔՊ-ն ազդեցություն ունի իր թիմակցի որոշման վրա։
«ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...