Հերթական խոշոր տուգանքը` TikTok հավելվածին. մանրամասներ
Իռլանդիայի տվյալների պաշտպանության կարգավորող մարմինն այս շաբաթ 530 միլիոն եվրոյով տուգանել է ByteDance ընկերությանը, որը հանդիսանում է TikTok կարճ վիդեո ծառայության սեփականատերը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հանձնաժողովը պարզել է, որ ByteDance-ը չի կարողացել ապացուցել, որ սահմանափակել է չինացի աշխատակիցների մուտքը ԵՄ օգտատերերի տվյալներին: Եվրոպական օրենսդրությունը պահանջում է, որ տվյալները պահպանվեն տարածաշրջանում:
Ընկերությանը հանձնարարվել է 6 ամսվա ընթացքում իր տվյալների մշակումը համապատասխանեցնել ԵՄ օրենքներին:
ByteDance-ի ներկայացուցիչները հայտարարել են որոշումը վիճարկելու իրենց մտադրության մասին: Նրանք պնդում են, որ որոշումը հաշվի չի առնում 2023 թվականին ներդրված անվտանգության միջոցները:
Նշենք` TikTok-ի օգտատերերի բազան Եվրոպայում կազմում է շուրջ 175 միլիոն: Սա տարածաշրջանում ByteDance-ի համար առաջին խոշոր տուգանքը չէ: 2023 թվականին ընկերությունը տուգանվել է 345 միլիոն եվրոյով երեխաների անձնական տվյալների մշակման կանոնները խախտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի կենտրոնում քանդում են Գևորգ Թամանյանի նախագծած շենքը
Մեկը Երևանի կենտրոնում քանի օր է քանդում է Գևորգ Թամանյանի նախագծած շենքը առավոտ-ցերեկ-գիշեր: Այս մասին ֆեյսբուքում գրառ...
Սպասվում են հորդառատ անձրևներ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգա...
Տեղի ունեցած հոսանքազրկումները ԲԷՑ-ի հետ առնչություն չունեն
Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը Auroranews-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ այսօր ընկերության` Երևանը սպասարկող ենթ...
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...