ՆԳՆ-ն` ոստիկանների կողմից քաղաքացուն բռնnւթյան ենթարկելու դեպքի մասին
Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Երևանում. ծանր վիճակում իրանցի երիտասարդ է տեղափոխվել հիավանդանոց
ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութ...
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Մայ...
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
Երևանի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանության ծառայողները 6 անձի են ձերբակալել։ Այս մա...
Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է փոխվել. ԶԼՄ
«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ...