Քաղաքականություն
Լավրովը` միգրանտների թվի կրճատման մասին
Mariam Z.
Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստան կատարած այցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե իրավիճակը դիտարկենք ընդհանուր գծերով, ապա, իհարկե, աշխատանքային միգրանտների թվի կրճատմանը հանգեցնող քայլերը հազիվ թե բխում են մեր շահերից, քանի որ աշխատող ձեռքերի պակասը կարող է համապատասխան ծրագրերը պակաս իրատեսական դարձնել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ մյուս խնդիրը ռուսաստանյան օրենքների պահպանման անհրաժեշտությունն է և «թույլ չտալը, որ աշխատանքային միգրանտների միջավայրում հանցավոր միտումներ ձևավորվեն։ Իսկ նման դեպքեր հանդիպում են»։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Mariam Z.
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
Mariam Z.
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Mariam Z.
Չենք ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Սիմոնյան
Mariam Z.