Ովքեր են Հռոմի պապի հավանական թեկնածուները
Նոր Պապի ընտրությանը կմասնակցեն 252 կարդինալներ։ Նոր պոնտիֆիկոս ընտրելու կոնկլավը կսկսվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Արևմտյան լրատվամիջոցներն արդեն ենթադրություններ են անում այն մասին, թե ով կարող է դառնալ կաթոլիկ եկեղեցու ղեկավար.

Պիետրո Պարոլին Իտալիայից
Վատիկանի 70-ամյա պետքարտուղար. Համարվում է Ֆրանցիսկոս պապի ամենահավանական ժառանգորդը։ Նրան անվանում են դիվանագիտության վարպետ. հենց նա օգնեց Վատիկանի հարաբերությունների հաստատմանը Կուբայի և Չինաստանի հետ։

Լուիս Անտոնիո Թագլե Ֆիլիպիններից
Նա վստահելի գործիչ էր հանգուցյալ պոնտիֆիկոսի անմիջական շրջապատում: 67-ամյա Թագլեն կոչվում է Ասիայի «Ֆրանցիսկոս»։ Առաջադիմական օրակարգը շարունակելու հավակնորդ։

Փիթեր Թուրքսոն Գանայից.
76-ամյա կարդինալ. Գիտնական, որը հայտնի է բնապահպանական և սոցիալական արդարության հարցերով իր աշխատանքով: Այնուամենայնիվ, նշվում է, որ նրա հայացքները կարող են վախեցնել կարդինալների ավելի պահպանողական հատվածին։

Պետեր Էրդեն Հունգարիայից
Պահպանողականների առաջատար թեկնածուն. 72-ամյա Էրդեն եկեղեցական կյանքում ազատականացման խիստ հակառակորդն է: Նախկինում նա ծառայել է որպես Եվրոպայի եպիսկոպոսների կոնֆերանսների խորհրդի ղեկավար։

Մատեո Ցուփին Իտալիայից
Նա կարդինալ է նշանակվել 2019 թվականին։ Երկու տարի առաջ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նրան նշանակել է Վատիկանի խաղաղության բանագնաց Ուկրաինայում:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվակ...
Հայտարարագրման վերջնաժամկետը փոխվեց. որոշումն ընդունվեց
ԱԺ-ն 63 կողմ, 12 ձեռնպահ ձայնով ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն երկարաձգվում է համ...
Որքան կտուգանվի քաղաքացին, եթե հայտարարագիր չներկայացնի. մանրամասներ
Հայտարարագրում որևէ դեպքում որևէ եկամուտի համար չի պահանջվում նշել որևիցե ամսաթիվ, թե երբ է այն ստացվել։ Այդ մասին ՀՀ ԱԺ...
Նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ պարզաբանում է տարածել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։«Հ...