Կոտրել է սրճեփ սարքը և գողացել գումար. մանրամասներ
Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված Զովունի գյուղի բնակիչը հայտնել է, որ ապրիլի 15-ի գիշերը անհայտ անձը կոտրել է գյուղի 4-րդ փողոցում տեղադրված սրճեփ սարքը և գողացել գումարը: Վերջինս պատճառել է 150 հազար դրամի վնաս:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է Նաիրիի քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։Հիշեցնենք` Ֆրանցիսկոս պ...
Երևանը պարտվեց «լնգուլավազին», իսկ համայնքը պարտվեց «փողի մեռածներին». Վիկտոր Մնացականյան
Զուգահեռ իրականությունում մայթը պարտվեց հովանավորչությանը: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Կենտրոն վարչական...
Բաքվում թաղամասերը հեղեղված են․ բնակիչները տանիքի վրա են գիշերում
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան ավանում մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրևից հետո ափերից դուրս է եկել ջրանցքը, որը տեղացի...
Ուկրաինայում դրոնը հարվածել է ավտոբուսին. կան զոհեր և վիրավորներ
Ռուս զինվորականները կամիկաձե դրոնով հարված են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մանգանեց քաղաքին։ Այս մասին հայտա...