Բաքվում թաղամասերը հեղեղված են․ բնակիչները տանիքի վրա են գիշերում
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան ավանում մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրևից հետո ափերից դուրս է եկել ջրանցքը, որը տեղացիներն անվանում են լիճ, և հեղեղել մի քանի բնակելի թաղամասեր: Առաջին բնակելի զանգվածի հարյուրավոր տներ դեռ ջրի տակ են։ Բացի այդ, բակերում և փողոցներում փորված կոյուղու հորերի վարարման հետևանքով անձրևաջրերը խառնվել են կեղտաջրերի հետ:
Ջրանցքում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումից հետո տները ողողվել են։ Ճնշումն այնքան արագ էր, որ շատերը նույնիսկ չէին հասցրել հավաքել իրերը։ Երեխաներն ու տարեցները տարհանվել են անվտանգ վայրեր տեղի բնակիչներից մեկի տրակտորի օգնությամբ, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել ժամանակին դուրս գալ, գիշերն անցկացրել են իրենց տների տանիքներին՝ անձրևի տակ:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում դրոնը հարվածել է ավտոբուսին. կան զոհեր և վիրավորներ
Ռուս զինվորականները կամիկաձե դրոնով հարված են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մանգանեց քաղաքին։ Այս մասին հայտա...
Հրդեհ Գնդեվազ գյուղում․ այրվել են անասնագոմի և թոնրատան տանիքներ
Ապրիլի 23-ին, ժամը 03:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։Հիշեցնենք` Ֆրանցիսկոս պ...
Փրկարարները գետից ավտոմեքենա են դուրս բերել. մանրամասներ
Ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...