Երևանը պարտվեց «լնգուլավազին», իսկ համայնքը պարտվեց «փողի մեռածներին». Վիկտոր Մնացականյան
Զուգահեռ իրականությունում մայթը պարտվեց հովանավորչությանը: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Նա նաև տեսանյութ է հրապարակել Երևանի կենտրոնից, որտեղ կանաչ տարածքի հատվածում ակտիվ շինարարություն է իրականացվում։ Ինչպես երևում է տեսանյութում այնտեղ տեղադրվում է գովազդային վահանակ։
«Սիզամարգը պարտվեց բետոնին: Երևանը պարտվեց «Լնգուլավազին», իսկ համայնքը պարտվեց «Փողի Մեռածներին»»,- տեսանյութին կից գրել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ևս Վիկտոր Մնացականյանն անդրադարձել էր թեմային։ Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել.
«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին, ոչնչացեցրին. ընդամենը, որ իրանց գովազդի վահանակները ավելի մրցակցային լինեն ու տեսանելի»։
Նշենք, որ բլոգեր Էդուարդ Հայրումյանը ևս անդրադարձել է թեմային։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է․ «Օօօօ փաստորեն Երևանի կենտրոնով մեկ գովազդային վահանակների տեղադրման նոր տենդա սկսվել»։
Նմանատիպ հոդվածներ
Տեսախցիկը ֆիքսել է 80-ամյա տատիկին, ով պատուհանից ընկել է մեքենայի վրա
Եկատերինբուրգում 80-ամյա տատիկը 6-րդ հարկի պատուհանից ընկել է հարևանուհու մեքենայի վրա: Մեքենայի տանիքը կոտրվել է, իսկ դ...
Ուկրաինացիներն ընդդեմ ԼԳԲՏ-ների և ոստիկանների. պայքար Կիևում
Ուկրաինայի զինյալները բախվել են ոստիկանների հետ, Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներում զանգվածային ձերբակալություններ են տե...
Զինված տղամարդը ներխուժել է Մոսկվայի հյուրանոց. մանրամասներ
Ատրճանակով զինված տղամարդը ներխուժել է Մոսկվայի Ալթուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող «Վոսխոդ» Հյուրանոց։ Նա բարձրացել է 4-ր...
Խոշոր հրդեհ՝ Սամարայի մարզում
Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է թե ինչպես է Սամարայի մարզի բնակելի շենքի մոտակայքում հրդեհ բռն...