Հասարակություն
Հրապարակվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր կտակը
Julya
Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր կտակը: Հաղորդվում է, որ այն կազմվել է 2022 թվականի հունիսի 29-ին։ Դրանում արտահայտված են Հռոմի պապի վերջին կամքը՝ կապված իր թաղման վայրի հետ։
Ֆրանցիսկոսը խնդրում է, որպեսզի իր մարմինը թաղվի Սուրբ Մարիա Մաջորե պապական բազիլիկայում։
«Խնդրում եմ, որ իմ գերեզմանը պատրաստվի թաղման խորշում՝ Պաոլինայի և Սֆորցայի մատուռների միջով անցնող կողային միջանցքում։ Գերեզմանը պետք է լինի հողում, հասարակ, առանց զարդարանքների, միակ գրությամբ՝ Franciscus», — նշված է կտակում։
Նա ընդգծել է, որ Թթղման ծախսերը պիտի ծածկվեն բարերարի կողմից փոխանցված գումարով, որը Ֆրանցիսկոսը նախօրոք փոխանցել է բազիլիկային։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
5.0
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0