Դա հանգեցնում է ավերիչ հետևանքների․ Անտոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների շարունակական արգելափակման կապակցությամբ և կոչ է արել պաշտպանել Գազայի բնակչությանը:
Ապրիլի 16-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվը դադարեցրել է մարդասիրական օգնության ներկրումը Գազայի հատված՝ նպատակ ունենալով կոտրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերահսկողությունը հատվածի բնակչության նկատմամբ: Կացը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը քաղաքական էշելոնի աջակցությամբ Գազայի հատվածում հստակ և միանշանակ քաղաքականություն է վարում:
«Ես շատ մտահոգված եմ, որ օգնությունը շարունակում է արգելափակվել, ինչը հանգեցնում է ավերիչ հետևանքների։ Քաղաքացիական անձինք պետք է հարգանք և պաշտպանություն ունենան ցանկացած պահի, և նրանք պետք է գոյատևելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունենան»,-ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Գազայի հատվածի գրեթե 70 տոկոսը տեղահանման մասին իսրայելական հրամանների ազդեցության տակ է կամ «արգելված գոտում է»:
«Բոլոր պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը պետք է անհապաղ վերականգնվի»,-ընդգծել է Գուտերեշը։
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանն ընդունել է Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներին․ մանրամասներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիո...
Դատախազությունը կբողոքարկի Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը
Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին ար...
Քաղաքացիները փակել են Միկոյան փողոցը․ մանրամասներ
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել,...
Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում. Ազիզյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվ...