Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում. Ազիզյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 14 օրվա (ըստ շաբաթների) ջերմաստիճանի և տեղումների քանակի որակական կանխատեսումները։
Ըստ այդմ՝ մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճան։
Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում՝ նորմայից ցածր:
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է նորմայից քիչ տեղումներ։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվակ...
Հայտարարագրման վերջնաժամկետը փոխվեց. որոշումն ընդունվեց
ԱԺ-ն 63 կողմ, 12 ձեռնպահ ձայնով ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն երկարաձգվում է համ...
Որքան կտուգանվի քաղաքացին, եթե հայտարարագիր չներկայացնի. մանրամասներ
Հայտարարագրում որևէ դեպքում որևէ եկամուտի համար չի պահանջվում նշել որևիցե ամսաթիվ, թե երբ է այն ստացվել։ Այդ մասին ՀՀ ԱԺ...
Նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ պարզաբանում է տարածել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։«Հ...