Ավինյանն ընդունել է Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներին․ մանրամասներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կաջակցի բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում: Այս մասին Ավինյանը հայտնել է սոցցանցերի իր էջերում։
Անաստաս Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներն ավելի վաղ փողոց էին փակել և պահանջներ ներկայացրել սնանկ ճանաչված կառուցապատողին։ Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է` բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Այժմ մեծ խնդրի առաջ են կանգնած հատկապես այն բնակիչները, որոնք կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու չեն կարողանում ապացուցել այդ փաստը։ Պարզվում է, որ կառուցապատողն ի սկզբանե մի բան է ասել ու ներկայացրել գնորդներին, դրանից հետո մեկ այլ բան որոշել ու արել։ Մասնավորապես, տարածքում կա 4000 քմ հող, որտեղ կառուցապատողը որոշել է ապօրինի շենք կառուցել, բայց գնման իրավունքի պայմանագրերում այլ բան է գրված։ Բնակիչները պահանջում են, որ այդ շենքն էլ չկառուցվի, որովհետև այդ տարածքն ուղղակի զավթվել է։
«Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ: Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները»,– նշել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ օրենսդրությամբ ընձեռված լիազորությունների շրջանակում՝ պատրաստ են օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան 64, այնպես էլ առանձնացված` 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում:
Հավելենք, որ Միկոյան 64 հասցեի կառուցապատողից տուժածների թվում է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը ևս մասնակցում էր ապրիլի 14–ին կազմակերպված բողոքի ակցիային։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազությունը կբողոքարկի Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը
Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին ար...
Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում. Ազիզյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվ...
Քաղաքացիները փակել են Միկոյան փողոցը․ մանրամասներ
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել,...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...