Կասեցվել է թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել...
ՆԳՆ-ն` Երևան-Աշտարակ մայրուղու փակ լինելու մասին
Այս պահի դրությամբ երկկողմանի փակ են Երևան-Աշտարակ մայրուղին, վերակարգերը տեղում են, ինչպես նաև այլընտարանքային ճանապարա...
Նոր մանրամասներ` Մհեր Սահակյանի ավտովթարի հետ կապված
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Այս մասին Auroranews-...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...