Տնտեսություն
Ոսկու գինն առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 3200 դոլարը
Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 3200 դոլարը։ Ոսկու շուկան աճեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ներմուծման նոր մաքսատուրքերի մասին։ Ներմուծման համար սահմանվել է նվազագույնը 10% մաքսատուրք, իսկ որոշ երկրների նկատմամբ մաքսատուրքերը հասնում են 50%-ի։
Սա մտավախություն է առաջացրել, որ ԱՄՆ-ի գործողությունները կարող են հանգեցնել համաշխարհային տնտեսության դանդաղման, գրում է Bloomberg-ը։ Արդյունքում, ներդրողները շտապեցին դեպի ապահով ակտիվներ, ներառյալ ոսկին, ինչը թանկացրեց թանկարժեք մետաղի գինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առքուվաճառքի արդյունքում ոսկու գինը կազմել է 3166,2 դոլար՝ 0,64%-ով բարձր նախորդ օրվա մակարդակից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Տնտեսություն բաժնից
«Ազիմուտ» ավիաընկերությունը ահազանգում է Ռուսաստանում ավիավառելիքի ճգնաժամի մասին
ԱՄՆ-ում Թրամփի նոր օրենքից հետո 4.7 միլիարդ մարդ կորցրել է սննդային անվճար աջակցությունը
5.0
Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում սահմանափակվել է բենզինի վաճառքը
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
5.0