Վիզայի կանոնակարգի փոփոխություն` ՌԴ մեկնողների համար
ՌԴ միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվել։ Ըստ այդմ՝ հունիսի 30-ից սկսած՝ ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստան, պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID։
«Դա լինելու է ՌԴ ծրագրված մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ, քան 4 ժամ առաջ»,- ասել է նա:
Հավելվածի միջոցով դիմում ներկայացնելուց հետո և ՌԴ մուտք գործելուց առաջ Ռուսաստանի պատկան մարմինները ստուգելու են քաղաքացու տվյալները: Եթե քաղաքացու մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի՝ օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստան։
Բեժանյանը նաև պարզաբանեց. «Նշված է, որ ոչ վիզային երկրների [քաղաքացիների] համար ստեղծվում է յուրօրինակ «վիզային մեխանիզմ» այսպես ասած: Նշված չէ, որ որևէ նպատակի համար անհրաժեշտություն չի լինի, նշված է ուղղակի, որ ոչ վիզային ռեժիմի երկրների օտարերկրացիները պարտավոր են մեկնելուց 72 ժամ առաջ էլեկտրոնային պորտալով տեղեկացնել իրենց գալու մասին:
Հետևաբար, եթե որևէ բան չփոխվի մինչև հունիս 30-ը, դուք 5 օր Սանկ Պետերբուրգ (պայմանական է ասում -խմբ.) գնալու համար պետք է 72 ժամ առաջ տեղեկացնենք էլեկտրոնային պորտալով, որ պատրաստվում եք մեկնել, այդտեղ լրացնելով ձեր տվյալները, որից հետո, եթե թույլ կտան, դուք կստանանք համապատասխան կոդը, որը ցույց կտաք սահմանապահին, որն էլ կորոշի՝ ձեզ թույլ տա՞լ մուտք գործել, թե՞ չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները
Կառավարությունը ապրիլի 3-ի նիստին որոշեց խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժ...
Ո՞ր դեպքում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից
ՀՀ կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանվեց սոցիալական աջակցության տրամ...
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին. ՄԻՊ
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողակ...
Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. պարզաբանում
Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»...