Խստացում` Ռուսաստանում գտնվող վարորոդների համար
ՌԴ-ում այլևս ոչ ոք չի կարող վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:
Նրա խոսքով՝ բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները նախկինում կարող էին առանց քննություն հանձնելու իրենց ազգային վարորդական իրավունքները ՌԴ վարորդական իրավունքներով փոխել։
«Ապրիլի մեկից այս կարգն այլևս չի գործում, և անկախ նրանից՝ ունեն կացության կարգավիճակ, ունեն բնակության իրավունք, հանդիսանում են երկքաղաքացի, որպեսզի ձեռք բերեն ՌԴ վարորդական իրավունք, պետք է քննություն հանձնեն»,- նշում է Բեժանյանը։
Փորձագետն ընդգծում է, որ փոփոխությունը վերաբերում է նրանց, ովքեր պետք է աշխատեն որպես վարորդ, ուղևորափոխադրում ու բեռնափոխադրում իրականացնեն։
Նմանատիպ հոդվածներ
Կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները
Կառավարությունը ապրիլի 3-ի նիստին որոշեց խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժ...
Ո՞ր դեպքում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից
ՀՀ կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանվեց սոցիալական աջակցության տրամ...
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին. ՄԻՊ
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողակ...
Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. պարզաբանում
Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»...