2025-ին ամենահարուստ հայերը. Forbes
Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի համաշխարհային վարկանիշը, որում ներառված են նաև հայկական արմատներ ունեցող մեծահարուստներ:
717-րդ տեղում 54-ամյա ռուսաստանացի գործարար Ալբերտ Ավդոլյանն է՝ 5 մլրդ դոլարով: 1072-րդ տեղում 92-ամյա արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է՝ 3,4 մլրդ դոլարով: 1141-րդ հորիզոնականը կիսում են ռուսաստանաբնակ 59-ամյա Սամվել Կարապետյանն ու 57-ամյա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)՝ 3,2 միլիարդական դոլարով: 2019-րդ տեղում 44-ամյա ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է՝ 1,7 մլրդ դոլարով: 2110-րդը 50-ամյա կիպրոսաբնակ գործարար Արտեմ Խաչատրյանն է` 1,6 մլրդ դոլարով: 2623-րդ տեղում 62-ամյա ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է՝ 1,2 մլրդ դոլարով:
Նշենք, որը ընդհանուր վարկանիշը գլխավորում է Իլոն Մասկը՝ 342 մլրդ դոլարով:
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
Ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարա...
Հայտնի է` երբ ուժի մեջ կմտնի օրենքը, որով կարգելվի դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին
Նոր օրենքը, որով արգելվում է դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին, ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Այ...
Կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները
Կառավարությունը ապրիլի 3-ի նիստին որոշեց խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժ...
Ո՞ր դեպքում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից
ՀՀ կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանվեց սոցիալական աջակցության տրամ...