Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ 2025թ․ մարտի 30-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով մասնակից 9 ուժերից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50%-ից ավելին՝ իշխանություն ձևավորելու համար։
Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը 111 271 ընտրողից մասնակցել է 47 443-ը կամ 42.63%-ը։ 624 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
ԿԸՀ նախնական արդյունքներն են․
ՔՊ կուսակցություն - 17 183 ձայն կամ 36.21%
Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 9727 ձայն կամ 20.5%
«Ապրելու երկիր» կուսակցություն - 1694 ձայն կամ 3.5%
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 2902 ձայն կամ 6.11%
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» - 651 ձայն կամ 1.3%
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 2111 ձայն կամ 4.44%
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 1406 ձայն կամ 2.9%
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 7380 ձայն կամ 15.5%
«Իմ հզոր համայնք» կուսակցություն - 3834 ձայն կամ 8.08%
Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4%-ն է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%-ը։ Այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը․
ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը,
երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ,
նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է,
չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ,
իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Մինչև 18 տարեկան երեխաներին անվճար կհատկացվի գլյուկոզայի սարք. ԱՆ
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախ...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սա...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...