Մինչև 18 տարեկան երեխաներին անվճար կհատկացվի գլյուկոզայի սարք. ԱՆ
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Նախարարը նշել է, որ 2026 թվականի բյուջեով նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար հատկացնել գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի սարքը:
«Սա իսկական հաղթանակ է, երբ խոսում ենք, որ դիաբետ ունեցող մինչև 18 տարեկաններին պետք է տրամադրենք սենսորներ: Ըստ էության` սա միակ բանն է, որ դեռևս արված չէ դիաբետ ունեցող երեխաների համար»,- նշել է Ելենա Աղաջանովան:
Մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող երեխաների բուժման ամբողջ շղթան` դեղերի ու թեստային երիզների տրամադրումից մինչև, անհրաժեշտության դեպքում, ստացիոնար բուժում, ապահովվում է պետական պատվերի միջոցով: 2025 թվականի երկրորդ կիսամյակից մեկնարկելու է 18-28 տարեկան շահառուներին թեստ-երիզների և չափիչ սարքերի անվճար տրամադրման ծրագիրը: Նախարարները ծնողներին առաջարկել են, մինչև հաջորդ հանդիպումը, երկու գերատեսչություններին գրավոր ներկայացնեն բոլոր առաջարկները:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...