Ուժգին երկրաշարժի հետևանքով կան փլուզումներ. Թաիլանդ
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում, սակայն ցնցումները զգացվել են Թաիլանդի որոշ հատվածներում, մասնավորապես՝ մայրաքաղաքում։ Բանգկոկում մարդիկ շենքերից դուրս են եկել ու փողոց վազել։
Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։
Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ Մի քանի րոպե անց 6,9 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել։
Bangkok Post-ը հայտնում է, որ Թաիլանդի հյուսիսում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ երկրաշարժ, իսկ Բանգկոկի Չատուչակ շրջանում փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենքը։ Associated Press-ը հայտնում է, որ Թաիլանդի մայրաքաղաքի բարձրահարկ շենքերը տարհանվել են երկրաշարժի պատճառով։ Շենքերից ու հյուրանոցներից տարհանված հազարավոր մարդիկ շարունակում են մնալ փողոցներում։
Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։
Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։
Բանգկոկում, մասնավորապես, փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ն` Մյանմարի երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին
Մյանմարի երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Այս մասին Sputnik Արմենիա...
Եգիպտոսում խորտակվել է զբոսաշրջային բատիսկաֆ. կան զոհեր
Եգիպտոսի ափերի մոտ Կարմիր ծովում խորտակվել է զբոսաշրջային բատիսկաֆ, որում եղել է 45 ռուս։ Վթարի հետևանքով վեց մարդ է մահ...
Ամենայն հավանականությամբ՝ վարորդի աչքը կպել է. մանրամասներ ողբերգական ավտովթարից
Կանչից հետ գալու ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, նախնական վարկածով՝ վարորդն, ամենայն հավանականությամբ, ղեկին...
Շինարարության ավտոմեքենաների պատճառով անչափահաս է վրաերթի ենթարկվել. ահազանգ
Այսօր Auroranews են ահազանգել Նաիրի Զարյան 11-13 շենքի բնակիչները: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում, որ իրենց շենքերի...