Շինարարության ավտոմեքենաների պատճառով անչափահաս է վրաերթի ենթարկվել. ահազանգ
Այսօր Auroranews են ահազանգել Նաիրի Զարյան 11-13 շենքի բնակիչները: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում, որ իրենց շենքերի հարեւանությամբ շինարարություն է սկսվել: Նոր շենքի հիմքի համար փոս են փորում, որի պատճառով իրենց շենքերը դառնում են վթարային: Ի դեպ ինչպես նշեցին բնակիչները, այսօր առավոտյան Նաիրի Զարյան 15 շենքի մոտ 14-ամյա անչափահասի վրաերթի դեպքն էլ ուղիղ կապ ունի սույն շինարարության հետ: Պարտադիր պահանջ է, որ շինհարապարակներից մեքենաները դուրս գան լվացված:
«Մեքենաները լվացել են, ջուրը բաց թողել փողոց, որը գիշերը սառել է: Մոտակայքում դպրոց կա, մարդատար մեքենայի արգելակները սառույցի վրա չեն պահել և տեղի է ունեցել միջադեպը: Բնակիչները դիմել են շինարարներին, պահանջել են շինթույլտվությունը, իսկ շինարարները հայտնել են, որ մարդիկ ուզեն թե չուզեն, շենքը կառուցվելու է, և որ իրենց վերադասը քաղաքապետի հետ քավոր սանիկ են»,- ասաց բնակիչներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում
Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակ...
Starship տիեզերանավը պայթել է օդում
Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավի արձակումը՝ Super Heavy կրող հրթիռով, ստեղծված դեպի Լուսին օդաչուով թռ...
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Իսակովի պողոտայի կահույքի սրահում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 450 քառակուսի մետր, գրեթե ամբողջությամբ այրվել է երկ...
Ինչպես է ավտոբուսը բախվում մեքենաներին ու հայտնվում կանգառում. կա զոհ և վիրավորներ. ՌԴ
Կադրերում երևում է, թե ինչպես է ավտոբուսը շրջադարձ կատարում, բախվում մի քանի մեքենայի, հայտնվում հետիոտնի համար նախատեսվ...