Զախարովան՝ պատերազմի ժամանակ զոհված լրագրողի մասին
Մոսկվան պահանջում է ռուս լրագրողների սպանությունների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների անհապաղ արձագանքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բելգորոդի մարզում մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ռուսաստանյան Առաջին ալիքի լրագրող Աննա Պրոկոֆևայի զոհվելու հանգամանքները:
Վիրավորվել է նաև հրետակոծման պահին նրա հետ գտնվող օպերատոր Դմիտրի Վոլկովը։
Զախարովան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին՝ տեղի ունեցածի կապակցությամբ նրանցից պահանջելով վճռական գործողություններ: Նա ընդգծել է, որ լրագրողների վրա հարձակումները խախտում են այդ կազմակերպությունների մանդատները և չեն կարող անարձագանք մնալ:
«Այդ դաժանության մասին լռելը կամ ձևական մեկնաբանությունները կդիտարկվեն որպես մեղսակցություն լրագրողների նկատմամբ այդ «որսի» շարունակմանը», - ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Զախարովան ցավակցություն է հայտնել Պրոկոֆևայի հարազատներին ու մերձավորներին՝ ընդգծելով, որ լրագրողը մինչև վերջին րոպեն կատարել է իր մասնագիտական պարտքը։ Դիվանագետը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Դմիտրի Վոլկովին:
Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուս լրագրողների նկատմամբ Կիևի ռեժիմն իրականացնում է «նպատակաուղղված որս»։ Ուկրաինական զինուժի հարձակումների հետևանքով, ըստ ԱԳՆ-ի, միայն վերջին օրերին զոհվել է ռուսաստանյան ԶԼՄ-ների 4 ներկայացուցիչ: Գերատեսչությունը պնդում է, որ արևմտյան զենքով հարվածները հասցվել են հիմնականում այն նկարահանող խմբերին, որոնց նախապես հետևել են տեղանքում։
Զախարովան կոչ է արել կառավարություններին, իրավապաշտպան կազմակերպություններին և մեդիահամայնքին՝ դատապարտել ռուս լրագրողների վրա համակարգված հարձակումները և այլ հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ: Նա հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի պատիժ կստանան:
Վերջին շաբաթվա ընթացքում Աննա Պրոկոֆևան արդեն չորրորդ զոհն է ԶԼՄ ներկայացուցիչներից։ Մարտի 24-ին զոհվել են «Զվեզդա» հեռուստաալիքի աշխատակիցներ՝ օպերատոր Անդրեյ Պանովը և վարորդ Ալեքսանդր Սիրկելին, ինչպես նաև «Իզվեստիայի» զինթղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը: Բացի դրանից, ծանր վիրավորում է ստացել «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել. Tehran Times
Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերի, այն բանից հետո, երբ ԱՄՆ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ...