Արմեն Գրիգորյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակման մասին
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և ՀՀ-ն՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, ինչպես նաև սկսել տեխնիկական քննարկումներ՝ օրվա, ժամի և մնացած հարցերի հստակեցման համար։
«Տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է, և կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այն ստորագրելու համար»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հրապարակմանը, Գրիգորյանը նշել է, որ այս մասին հանրությանը մանրամասն տեղեկատվություն տրվել է. «Հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրն ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, և երբ այն լինի, պայմանագրի տեքստը ևս կներկայացնենք»։
Նմանատիպ հոդվածներ
Ինքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել
Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ...
Պապիկյանը՝ սահմանի երկայնքով կրակոցների մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հնչած կրակոցներին։ Նա նշել է...
Պարոն վարչապետն ուներ թերություն. Աղազարյան
Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգ...
Որ բան եմ հանձնարարում, կոնկրետ բան ասեք. Փաշինյանը զայրացավ
Հիմա եկել, ասում ենք՝ «երևի, կարող է»։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ ակնկալ...