Դուք լավը չեք, այլ շատ վատն եք․ Աղազարյանը՝ Գաբրիելյանին
Դուք ուղղախոս մարդ եք, կարող եք ասել այս խոսքերը, որը արվել է ամիսներ առաջ, ում խոսքերն են, «Մենք աշխարհի ամենալավ կուսակցությունն ենք»։ Այս հարցը Ազգային ժողովում՝ նիստի ժամանակ, պատգամավոր Հովիկ Աղազարյանին ուղղեց «Քաղաքացիական կուսակցության» պատգամավոր Սիսիակ Գաբրիելյանը։
«Այո, դա իմ խոսքերն են, չեմ հրաժարվում, սակայն այն բանից հետո, երբ դուք ինձ հեռացրիք կուսակցությունից, դուք լավը չեք, այլ շատ վատն եք»,-ասաց նա։
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ևս մեկ հարց ուղղեց՝ ասելով, որ եթե ունենք լավ իշխանություն, որը ընտրել եք, ինչու կողմ չեք քվեարկում, որպեսզի գործը շարունակեն քննել։
«Պարոն Աղազարյան նշել էիք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ կառավարի, եթե մենք ունենք լավ իշխանություն, Ձեր ընտրած դատախազն է, դատավորը, երբ ամենալավ իշխանության օրոք Դուք քվեարկել եք, հիմա ինչ խնդիր ունեք»,- հարցրեց Գաբրիելյանը։
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանի հարցին Հովիկ Աղազարյանը պատասխանեց․
«Խնդիր ունեմ այն փաստի հետ, որ ես ճանաչել եմ Նիկոլ Փաշինյան, ով ուներ լսելու ունակություն, իսկ հիմա ծնվել է Նիկոլ Փաշինյան՝ ավտորիտար ղեկավարը, իսկ մեր երկրի համար ավտորիտարությունը կործանարար է»։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Տարածաշրջանում էսկալացիայի բարձրացման վտանգ կա․ Արաղչի
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկր...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպակ...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ո...