Քաղաքականություն

Գերմանիան կրճատում է ռուսաստանցիներին տրվող վիզաների թիվը

Գերմանիան կրճատում է ռուսաստանցիներին տրվող վիզաների թիվը

Գերմանիան մտադիր է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը։ Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Գիզեն։


Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունները Գերմանիա «չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով»։


Գիզեն նշել է, որ եվրոպական երկրները տարբեր խստությամբ են մոտենում ռուսաստանցիներին վիզաների տրամադրմանը, և Բեռլինն այս հարցը պատրաստվում է քննարկել ԵՄ գործընկերների հետ։


«Մենք ցանկանում ենք, որ տրամադրվող վիզաների քանակն էլ ավելի կրճատվի»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։


Նրա խոսքով՝ Բեռլինի նպատակն է նվազագույնի հասցնել ռիսկերը և երկիր մուտք թույլ տալ միայն այն անձանց, որոնք վտանգ չեն ներկայացնում։ Գիզեն ընդգծել է, որ նախատեսվող վերահսկողական միջոցների բոլոր մանրամասները չեն հրապարակվի՝ դրանց շրջանցումը կանխելու համար։


Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել էր, որ Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո, որի պատասխանատվությունը Բեռլինը վերագրում է Ռուսաստանին, Գերմանիան կխստացնի ՌԴ քաղաքացիների մուտքի վերահսկողությունը։


Ռուսաստանը հերքում է միջադեպին առնչություն ունենալու մասին մեղադրանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250