Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպական երկրներին և դրանից հետո միանալ անգլո-սաքսոնական դաշինքին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրել է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք հասկանում ենք, թե ինչու են դա անում։ Լոնդոնը, հիշեցնեմ, ժամանակին դուրս էր եկել Եվրամիությունից։ Իսկ հիմա ունի ոսկե երազանք, այն բանից հետո, երբ նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունը, ոչ միայն նաև եվրոպական մայրցամաքը։ Պարզ է այդ պետությունների ծրագրերը, հետո կմիանան անգլոսաքսոնական դաշինքին»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ բրիտանական իշխանությունները հասկանում են Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու իրենց առաջարկած նախաձեռնության վտանգը։
«Այդ պատճառով էլ վախկոտորեն տարածում են արևմտյան երկրների հնարավոր խաղաղապահ զորակազմի զինվորական համազգեստի ապանձնավորման գաղափարը, որը ենթադրում է հրաժարվել տարբերանշանների օգտագործումից»,- ասել է Մարիա Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղա...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ո...
Մղձավանջը, որը սկսվեց 7 տարի առաջ, կավարտվի․ Արթուր Խաչատրյան
Գյումրիում տեղի ունեցող խայտառակ իրավիճակին կարող եմ տալ միայն մեկ անուն՝ «բերիա-ստալինական» քաղաքականություն, որը վարու...