Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը, կրոնը մոռանալու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրել է «Ռիա Նովոստի»-ն։
«Խոսենք փաստաթղթից, ինչպես երևում է բացատրական նոտայից, դրա մշակողները մտահոգված են, որ արտադպրոցական ժամերին ուսումնական հաստատություններում շփումը տեղի է ունենում, ինչպես իրենք են մեզ անվանում, ագրեսոր երկրի լեզվով՝ ռուսերենով։ Ըստ ուկրաինական կողմի՝ դա սպառնում է պետության անվտանգությանը։ Ինչ է այս պետությունը ներկայացնում իրենից, եթե ձեզ խանգարում են հուշարձանները, քաղաքների, փողոցների անունները, այն լեզուն, որով խոսում են ձեր շրջապատի մարդիկ, դուք ակնհայտորեն պետություն եք կառուցում ուրիշի տարածքում: Թվարկածներս լիովին վերաբերում է Կիևի ռեժիմին»,- ասել է դիվնագետը։
Զախարովան հավելել է, որ Ուկրաինայի իշխանութունները՝ արևմտյան գրանտների հաշվին ապրող, որոշել են ամեն ինչ ոչնչացնել։
«Նրանք ոչնչացնում են սեփական քաղաքացիներին, արգելում նրանց խոսել մայրենի լեզվով, աղոթել հարազատ եկեղեցում և հարգել նախնիների հիշատակը, այլ կերպ, քան օկուպացիոն անվանել չի կարելի այս ամենը»,- նշել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան վերածվել է ահաբեկիչների ինկուբատորի․ Զախարովա
Ֆրանսիան ներկայիս քաղաքականության պատճառով լիովին վերածվել է ահաբեկիչների համար իսկական ինկուբատորի։ Այս մասին հյատարարե...
Ռուս-հայկական հարաբերությունները չի ընդհատվի․ Պեսկով
Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,...
Ուկրաինան պարտվել է այդ պատերազմում․ Օրբան
ԵՄ գագաթնաժողովում Եվրոպացի առաջնորդների աչքերում ակնհայտ էր այն խոստովանությունը, որ Ուկրաինան պարտվել է այս հակամարտու...
Մեղադրողը մենք չենք, այլ Ադրբեջանը․ Սուրեն Պապիկյան
Մեղադրողը մենք չենք, այլ Ադրբեջանը, ուստի բազմիցս նշել ենք, որ տեսանյութեր տրամադրեն մեզ, մենք պատրաստ ենք հետաքննել։ Այ...