Տարածաշրջանում էսկալացիայի բարձրացման վտանգ կա․ Արաղչի
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկրների կողմից վերջնական որոշում կկայացվի այդ համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի Երևանում տեղի ուենցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արաղչին:
«Մենք գտնում ենք, որ Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար է շատ կարևոր այդ հարցը, և հուսով ենք` այդ խնդիրները շուտով կլուծվեն: Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում գոյություն ունի, և մենք հուսով ենք, որ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ, այդ վտանգները նվազագույնի կհասնեն և տարածաշրջանում ականատես կլինենք կայունության, որը բոլորի շահերից է բխում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Առաջարկն արել է Թրամփը, որին Պուտինը համաձայնել է․ Պեսկով
Ռուսաստանն ու ԱՄՆ–ն ուկրաինական կարգավորման հետ կապված դեռ բազմաթիվ ասպեկտներ պետք է մշակեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ն...
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկություն է արել․ Միրզոյան
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը...
ԱՄՆ-ի հետ կային լուրջ տարաձայնություններ․ Պեսկով
Ռուսաստանը բավարարված է նրանով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը զարգանում է կառուցողական և արդյունավետ: Այս մասին հայտնել Է...