Թուրքիայում ցուցարարներին կկալանավորվեն. իրավիճակը լարված է
Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջել է կալանավորել Էքրեմ Իմամօղլուին աջակցող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ավելի քան 200 ցուցարարի։ Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:
«Ստամբուլում բերման ենթարկված 206 ցուցարարներ կալանքի միջնորդությամբ տեղափոխվել են միջազգային քրեական դատարանի հերթապահ բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, մարտի 24-ին հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1130 քաղաքացի է բերման ենթարկվել։
Ոստիկանները առգրավել են կացիններ, մուրճեր, դանակներ, ծծմբաթթու։ Իսկ արդեն մարտի 25-ին նախարարը հայտնել է Ստամբուլում ավելի քան 40 մարդու կալանավորման մասին։
Հիշեցնենք՝ մարտի 20-ից Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի։ Իմամօղլուին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Վարդան Ղուկասյանի տեղն իրոք գաղութում է. Սիմոնյան
Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն այլ կարծիք ունի՞, որ Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում...
Խաղաղության պայմանագիրը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Միրզոյան
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին...
ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեակ...