Հասարակություն
Թուրքիայում ցույցերի ժամանակ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Թուրքիայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մոտ 350 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Երեկ երեկոյան 343 կասկածյալ է ձերբակալվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Չանաքքալեում, Էսքիշեհիրում, Քոնյայում և Էդիրնում բողոքի ակցիաների ժամանակ։
Նրանց, ովքեր ձգտում են խախտել հասարակական կարգը, սպառնում են մեր երկրի կայունությանն ու անվտանգությանը, ձգտում են անկարգությունների և սադրանքների, երբեք նման հնարավորություն չի տրվի», - ասել է Երլիկայան։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0