Սեփական տարածքները ռուսական ճանաչելը կարմիր գիծ է․ Զելենսկի
Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև կայացած զրույցից հետո ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է էներգետիկայի օբյեկտներին և տրանսպորտին, արձակելով մոտ 150 դրոն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրել է Euronews-ը։
«Պուտինի խոսքերը հակասում են իրականությանը, իսկ անվտանգության երաշխիքները պարտադիր պետք է լինեն ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես հավատում եմ, որ այս տարի պատերազմը կարող է ավարտվել արժանապատիվ խաղաղությամբ»,- ասել է նախագահը։
Նախագահը հավելել է նաև, որ Ուկրաիայի համար սեփական տարածքները ռուսական ճանաչելը կարմիր գիծ է, որին իրենք երբեք չեն գնա։
«Առանց մեզ անհնար է այս պատերազմն ավարտել արդար խաղաղությամբ։ Իսկ ԱՄՆ նախագահի հետ անձամբ շփվելիս կիմանամ այն զրույցի մանրամասները, որը արդեն տեղի է ունեցել»,- ավարտել է իր ելույթը նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Այս անգամ Զելենսկին չի ստել, իրենք աղցան չեն․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ունեցած բանակցություններից հետո Վլադիմիր...
Դա կհիշվի որպես ժողովրդի ցեղասպանություն․ Զախարովա
Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան կհիշվի որպես ժողովրդի ցեղասպանություն։ Այս մասին հրապարակում է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Հաջիզադեն նշել է՝ որն է հիմնական պայմանը
Ադրբեջանը կտրականապես մերժել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի այսօրվա հայտարարությունը, որում Հայաստանն առաջարկում է հր...