Հաջիզադեն նշել է՝ որն է հիմնական պայմանը
Ադրբեջանը կտրականապես մերժել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի այսօրվա հայտարարությունը, որում Հայաստանն առաջարկում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, այն է, որ արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար»,- ասել է նա։
Հաջիզադեն հավելել է նաև, որ եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և համապատասխան քայլեր ձեռնարկի։
«Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից հնացած և անգործունակ կառույցների լուծարման անհրաժեշտությունն»,- նշել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Այս անգամ Զելենսկին չի ստել, իրենք աղցան չեն․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ունեցած բանակցություններից հետո Վլադիմիր...
Պուտինը պայման է դրել հրադադարի համար
Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել զենքի բոլոր տեսակի մատակարարումներն Ուկրաինա 30-օրյա զինադադարի ընթացքում գր...
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային նվազագույնի
Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 11%-ով՝ հասնելով ռեկորդային նվազագույնի։ Այս ամենը տեղ...