Դա կհիշվի որպես ժողովրդի ցեղասպանություն․ Զախարովա
Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան կհիշվի որպես ժողովրդի ցեղասպանություն։ Այս մասին հրապարակում է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ուկրաինացիների բռնի մոբիլիզացիան դասագրքերում կմտնի որպես Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանություն։ Համացանցում դուք կտեսնեք տեսանյութեր, որտեղ Ուկրաինացի զինկոմիսարիատների ներկայացուցիչները՝ ուժ կիառելով, հաճախ նաև ծեծելով, զորահավաքային տարիքի տղամարդկանց տանում են դեպի միկրոավտոբուսներ»,-ասել է դիվանագետը։
Զախարովան նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղ կարգավորմանը մասնակցելու և աջակցելու համար:
«Ռուսաստանի ղեկավարը մի քանի սկզբունքային հարց է բարձրացրել՝ Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինվորականների կարգավիճակի, զինադադարի վերահսկման և այդ շրջանում Կիևի գործողությունների, ինչպես նաև զորահավաքի շարունակման մասով։ Ինչից փաստացի ավելի է ոգևորվել Ուկրաինական կողմը»,-ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Օգտագործենք խաղաղ օրը, վաղը կարող ենք այն չունենալ․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը շարժվում է խաղաղության օրակարգով և ձգտում է խաղաղության, մեզ բոլորիս պետք է այդ խաղաղությունը։ Այս մասին ճեպազ...
Ֆրանսիան վերածվել է ահաբեկիչների ինկուբատորի․ Զախարովա
Ֆրանսիան ներկայիս քաղաքականության պատճառով լիովին վերածվել է ահաբեկիչների համար իսկական ինկուբատորի։ Այս մասին հյատարարե...
Ադրբեջանը ժամանակը ճիշտ օգտագործեց․ Անդրանիկ Քոչարյան
Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ, նրանք ցանկանում են լարվածության օջախ ստեղծել Հայաստանում և դա նրանց հաջողվում է։...