ԵՄ-ն անհանգստացած է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությամբ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ և կոչ է արել Թուրքիային հարգել ժողովրդավարական արժեքները։
«Քաղաքապետի ձերբակալությունը խորապես մտահոգիչ է: Որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու, Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, հատկապես ընտրված պաշտոնյաների իրավունքները»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ֆոն դեր Լայնը։
Նրա խոսքով, Թուրքիան պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...