Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։
Ադրբեջանից հայտարարել են, թե շարունակում են դիրքորոշումն առ այն, որ տեքստը ստորագրելու գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, կրկին նշելով, թե ՀՀ սահմանադրության մեջ, իբր, Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ կան։
«Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք հնացած և ոչ ֆունկցիոնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրան համապատասխան կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը այս և այլ հարցերի շուրջ, որոնք կապված են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ», - ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...