Մաշտաբային բողոքի ցույցեր Ստամբուլում. ոստիկանությունը գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության շրջանում։ Քաղաքացիները փոոց են դուրս եկել իրենց բողոքը արտահայտելու համար։
Իմամօղլուի և քրեական գործով անցնող մյուսների ձերբակալման լայնածավալ գործողությանը զուգահեռ իշխանությունները մարտի 19-23-ը Ստամբուլում հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել: Քաղաքի որոշ փողոցներ փակվել են, մետրոպոլիտենի մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը, ամբողջ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը: Բայց Իմամօղլուի ձերբակալության մասին լուրից անմիջապես հետո նրա կողմնակիցները հավաքվել են Վաթան փողոցում, որտեղ գտնվում է Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունը։ Ցուցարարները վանկարկել են. «Էրդողանը բռնապետ է»։
Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս բողոքի ակցիա են կազմակերպել: Որոշ ժամանակ անց իրավիճակը թեժացել է, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ սկսել է պղպեղ պարունակող գազ և ռետինե փամփուշտներ կիրառել։
Իշխանությունները խստացրել են վարչական շենքերի անվտանգության միջոցառումները. Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ոստիկանության լրացուցիչ ուժեր են տարվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակման մասին
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով, խաղաղու...
Ինքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել
Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ...
Որ բան եմ հանձնարարում, կոնկրետ բան ասեք. Փաշինյանը զայրացավ
Հիմա եկել, ասում ենք՝ «երևի, կարող է»։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ ակնկալ...
Պարոն վարչապետն ուներ թերություն. Աղազարյան
Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգ...